Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը հաղթել է թայ-բրեյքում 2 փետրվարի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ջիբրալթարում ավարտվել է Tradewise Chess Festival (276 մասնակից) շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին՝ տասներորդ տուրում, Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ և 7.5 միավորով բաժանել 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 4-րդն է: Մրցաշարի կանոնակարգի համաձայն, 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները խաղացել են թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ): Կիսաեզրափակիչներում Արոնյանը հաղթել է Ռապպորտին (Հունգարիա)՝ 2:0, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավն առավելության է հասել Նակամուրայի նկատմամբ (2.5:1.5): Եզրափակչում Արոնյանն ուժեղ էր Վաշյե-Լագրավից՝ 2.5:1.5: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով պայքարն ավարտել է 98-րդ հորիզոնականում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |