«Նոյյան տապանի» տնօրենը՝ Սաակաշվիլլի գրքի շնորհանդեսի չեղարկման մասին. Հեռու ենք քաղաքականությունից

«Նոյյան տապանի» տնօրենը՝ Սաակաշվիլլի գրքի շնորհանդեսի չեղարկման մասին. Հեռու ենք քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը չեղարկարվել է երկորդ անգամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը:

Երևանի թանգարաններից մեկում գրքի շնորհանդեսի չեղարկումից հետո, միջոցառումը նախատեսվում էր իրականացնել «Նոյյան տապան» գրատանը, փետրվարի 7-ին:

Նահապետյանը գրում է, որ հունվարի 29-ին «Նոյյան տապանի» ներկայացուցչի հետ, տնօրենի իմացությամբ և համաձայնությամբ, ձեռք է բերել պայմանավորվածություն՝ շնորհանդեսը գրախանութի միջոցառումների սրահում կազմակերպելու շուրջ, փոխանցել է իր անձնագրային տվյալները՝ պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար:

«Փետրվարի 1-ին, գրախանութից ծանուցել են, որ տնօրենը հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց և, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ»,-գրում է Նահապետյանը:

PanARMENIAN.Net –ի հետ հեռախոսազրույցում «Նոյյան տապանի» տնօրեն Լուիզա Բերբերյանը հայտնեց, որ նման որոշում կայացվել է գրքի բովանադակությանը ծանոթանալուց հետո:

«Սկզբում կարծում էի, թե գրքում հուշագրություններ են: Պարզվում է՝ այն քաղաքական ուղղվածություն ունեցող գիրք է, իսկ մեր գրատունը մշտապես հեռու է եղել քաղաքական անցուդարձից», - ասաց գրախանութի տնօրենը:

Նա հայտնեց նաև, որ պայմանագիր չի կնքվել թարգմանչի հետ:

Մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ որևէ կապ չունեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության՝ Չարենցի տուն-թանգարանում շնորհանդեսի առաջին չեղարկման հետ:

Ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի թանգարաններից մեկում փետրվարի 7-ին նախատեսված գրքի շնորհանդեսը չեղարկվել է։ Նա ասել էր, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը, սակայն ինքը քաղաքական դրդապատճառներ էր տեսել:

Շնորհանդեսի չեղարկամանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր նաև ինքը` Սաակաշվիլին՝ ասելով, որ «Մոսկվայի հատուկ գործակալներն այստեղ էլ միջամտեցին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---