«Բարսելոնայի» մասին մուլտֆիլմ կնկարահանեն

«Բարսելոնայի» մասին մուլտֆիլմ կնկարահանեն

PanARMENIAN.Net - Pixar անիմացիոն ստուդիան մտադիր է մուլտֆիլմ նկարահանել, որի գլխավոր հերոսները կլինեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Այդ մասին հայտնում է La Jugada Financiera-ն:

«Կատալոնացիները բանակցում են ամերիկացի ռեժիսորների հետ անիմացիոն ֆիլմի նկարահանումների շուրջ: Արդեն հանդիպումներ են եղել «Բարսելոնայի» և Pixar-ի մենեջերների միջև: Մենք չենք խոսում անհայտ պրոդյուսերների մասին: Դա Ուոլթ Դիսնեյն է»,-ասել է ռադիոհաղորդավար Ռոկկո Շտայնհաուզերը:

Ֆիլմի միջոցով «Բարսելոնան» փորձում է ավելի ճանաչելի դառնալ մեդիատարածքում: Կինոնկարի մանրամասների և սյուժեի մասին ոչինչ չի ասվում:

21 հանդիպումից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է: Կատալոնական ակումբը 57 միավոր ունի և 11 միավորով առաջ է Մադրիդի «Ատլետիկոյից»:

2017-ի դեկտեմբերին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր կյանքը կինոյի հետ կապելու ցանկության մասին: Նա հայտարարել էր, որ ֆուբոլային կարիերայի ավարտից հետո ցանկանում է բիզնեսով զբաղվել և ֆիլմեր նկարահանել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---