ԵԼՔ-ն առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը

ԵԼՔ-ն առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Ըստ նախաձեռնության հեղինակների, նախագծով առաջարկվող կարգավորումներն առավելագույնս լիբերալ են: Մանավորապես, պատգամավորի կողմից առաջարկվել է սահմանել, որ․

1. Հայաստանի Հանրապետությունում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձ։

2. Մայնինգով զբաղվելու համար որևէ նախնական կամ այլ թույլտվություն, ինչպես նաև լիցենզիա չի պահանջվում։

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրա ուժի մեջ մտնելու պահից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մայնինգով զբաղվելը որևէ տեսակի հարկով հարկման ենթակա չէ։

4. Մայնինգով զբաղվող անձանց համար Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ՝ պայմանով, որ մայնինգի շուկայումմայնինգով զբաղվող սուբյեկտների միջև հավասար տնտեսական մրցակցությունը չխաթարվի։

Կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։Նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելորդ բյուրոկրատիայից և մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել (ինչպես որ Գերմանիայում է դա արված՝ լիցենզիա չի պահանջվում, ընդ որում՝ այնտեղ թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ Էստոնիայում այս լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է), քանի որ մայնինգով կարող է զբաղվել ցանկացած անձ՝ ունենալով որոշակի հզորությամբ HDD կամ սերվեր, ինտերնետ կապ, համապատասխան ծրագրային ապահովում և հմտություններ։ Ավելին, մայնինգը ենթադրում է գործողությունների ենթախումբ, որոնց միայն ճշգրիտ կատարման արդյունքում համապատասխան գործարքը կավարտվի ու կներառվի բլոկչեյնում։

Ինչպես նշվում է «Լուսավոր Հայաստանի» հաղորդագրության մեջ, նախագիծն այս տեսքով ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով և դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրեբսդրությամբ կկարգավորվի, ինչը նաև համահունչ կլինի բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին։

Կարեն Կարապետյանն Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան մոտ 25% աճ է արձանագրում: Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում թվային վերափոխումը միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր:

Փետրվարի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ԵՏՄ անդամ պետությունները կրիպտոակտիվների կիրառման հարցում չպետք է պարփակվեն ազգային տնտեսությունների շրջանակում, հարկավոր է մերձեցնել մոտեցումներն այդ հարցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---