Instagram-ը թույլ կտա պլանավորել հրապարակման ժամը

Instagram-ը թույլ կտա պլանավորել հրապարակման ժամը

PanARMENIAN.Net - Instagram-ը «խմբագրական օրացույց» է գործարկել, որը թույլ կտա օգտատերերին սոցիալական ցանցում նախապես տեղադրված հրապարակումները հետևորդների համար տեսանելի դարձնել ապագայում իրենց պլանավորած ժամին: Այս մասին գրում է սոցցանցի Business Blog-ը:

Գործիքն առայժմ աշխատում է միայն լուսանկարների համար. տեսանյութերի հրապարակումը հնարավոր չէ պլանավորել:

Ամերիկյան Тhe Verge կայքը գրում է, որ հնարավոր է՝ գործիքը վճարովի լինի օգտատերերի համար: Բանն այն է, որ գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ են սոցցանցում հաշիվների կառավարման համար նախատեսված այնպիսի գործիքներ, որոնցից օգտվելու համար հարկավոր է վճարել HootSuite, Sprout Social կամ այլ նմանատիպ ծառայությունների, որոնք սոցցանցի ղեկավարության մարքեթինգային գործընկերներն են:

Դեռևս սահմանափակ բիզնես-հաշիվներ կարող են օգտվել գործիքից, իսկ սովորական օգտատերերին, ինչպես հայտնում են ընկերությունից, այն հասանելի կլինի 2019-ի սկզբում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---