Պոլանսկին Տարանտինոյի նոր ֆիլմի առանցքային հերոսը կլինի 3 փետրվարի 2018 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան կինոռեժիսոր Քվենթին Տարանտինոն լեհ դերասանի որոնումներ է սկսել, որը խաղալու է երիտասարդ ռեժիսոր և պրոդյուսեր Ռոման Պոլանսկու դերը: Հենց այդ կերպարն է առանցքային լինելու նրա նոր ֆիլմում: Հայտնի է, որ ֆիլմի գործողությունը, որն անվանում չունի, ծավալվելու է 1969-ին: Գլխավոր հերոսը դերասան է, որ որոշակի հաջողություն ունենալով հեռուստատեսությունում փորձում է մուտք գործել մեծ կինոբիզնես: Հիմնական պատմության համար որպես ֆոն կծառայեն սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի գործողությունները, որի հետևորդները սպանել են դերասանուհի Շերոն Թեյթին, որն այն ժամանակ Ռոման Պոլանսկու կինն էր: Այդ մասին գրում է Bird in Flight-ը Сollider-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արդեն ֆիլմում նկարահանվելու համաձայնություն է տվել Լեոնարդո դի Կապրիոն: Տարանտինոն բանակցում է նաև Մարգո Ռոբբիի, Բրեդ Փիթի և Սեմյուել Ջեքսոնի հետ: Ենթադրվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա 2019-ի օգոստոսի 9-ին՝ Շերոն Թեյթի մահվան 50-րդ տարելիցի օրը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |