ՀՀ-ում կտրուկ նվազել է ինքնասպանությունների թիվը 3 փետրվարի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - 2015-2017 թվականներին Հայաստանում ինքնասպանությունների թիվը նվազել է 24%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանությունների թիվը կազմել է 560: Եթե 2015-ին երկրում ինքնասպանություն է գործել 208, իսկ 2016-ին` 195 հոգի, ապա 2017-ին այդ թիվ կազմել է 157: Ինքասպանություն գործած արական սեռի ներկայացուցիչների թիվը 432 է, ինչը ընդհանուր դեպքերի 77%-ն է կազմում: Կանանց շրջանում երեք տարում գրանցվել է ինքնասպանության 128 դեպք: Հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանություն գործածների կեսից ավելին՝ մոտ 56%-ը, 30-65 տարեկաններն են: Երեք տարում կտրուկ՝ 21%-ով, նվազել է նաև ինքնասպանության փորձերի թիվը: 2015-ին կատարվել է ինքնասպանության 514, 2016-ին՝ 440, 2017-ին՝ 405 փորձ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |