Թուրքիայում կոչ են արել ձախ ձեռքով չուտել և չխմել

Թուրքիայում կոչ են արել ձախ ձեռքով չուտել և չխմել

PanARMENIAN.Net - Մահմեդականներին խորհուրդ չի տրվում ուտելիս և խմելիս օգտվել ձախ ձեռքից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կրոնի վարչության հրամանագրում՝ ֆեթվայում:

«Ձախ ձեռքով ուտում և խմում են շայթանները, ուստի Մոհամմեդ մարգարեն պատգամել է ուտել և խմել միայն աջ ձեռքով: Յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է հետևել մարգարեի խորհուրդներին, ծնողները պետք է սովորեցնեն դա երեխաներին»,-ասվում է ֆեթվայում, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:

Սակայն նշվում է, որ «ֆիզիկական թերությունների» դեպքում թույլատրելի է օգտագործել ձախ ձեռքն ուտելու և խմելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի կրոնի վարչությունը ֆեթվա էր հրապարակել ապահարզանի մասին, որի համաձայն ամուսինները կարող են բաժանվել հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, եթե ամուսինը 3 անգամ ասի կամ գրի talak բառը, ինչն արաբերեն ապահարզան է նշանակում: Սակայն կինը պետք է համոզվի, որ հաղորդագրությունն ամուսինն է ուղարկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---