Հետազոտություն. Բջջային հեռախոսները չեն վնասում մարդու առողջությանը 5 փետրվարի 2018 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքները չեն հաստատել, որ բջջային հեռախոսները կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը: Թեև առնետների մոտ ռադիոճախային ճառագայթման ազդեցության ժամանակ ավելանում է ԴՆԹ վնասման և ուռուցքների առաջացման ռիսկը, փորձագետները նշում են, որ չի կարելի մարդկանց համար ճշմարիտ համարել կրծողների վրա անցկացված փորձերի արդյունքները, գրում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով: Փորձի ժամանակ օգտագործվել է մոտ 3000 առնետ, որոնց տեղադրել են հատուկ խցիկներում՝ 2G և 3G բջջայինների իմիտացիայով ռադիոճառագայթման աղբյուրի մոտ: Կենդանիներն այդ ազդեցության են ենթարկվել օրական 9 ժամ: Ճառագայթման ամենացածր մակարդակները գերազանցել են թույլատրելի չափերը, որոնք մարդիկ սովորաբար ստանում են գաջեթներից օգտվելիս: Կրծողների պարագայում ավելացել է ուռուցքների զարգացման ռիսկը, սակայն հետազոտողները պնդում են, որ պարզ չէ՝ արդյոք պատճառը ռադիոճառագայթումն է: Ինչպես նշում են գիտնականները, թեև այն առնետների քանակը, որոնց մոտ ուռուցքներ են առաջացել նյարդային հյուսվածքներում, ավելացել է, հսկիչ խմբի առնետների համեմատ, տարբերությունը կարող է զուտ վիճակագրական թերացում լինել: Պաթոլոգիաներ են հայտնաբերվել ոչ միայն ուղեղում, այլ նաև մի շարք այլ օրգաններում, սակայն, այս դեպքում ևս գիտնականները կասկածում են, որ պատճառը ճառագայթումն է: Ռադիոհաճախականության նույնիսկ ամենաբարձր չափաբաժիններն, ըստ գիտնականների, լուրջ ազդեցություն չեն գործել փորձին մասնակցող առնետների առողջության վրա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |