Huawei-ը ստեղծել է 3 տեսախցիկով առաջին սմարթֆոնն աշխարհում

Huawei-ը ստեղծել է 3 տեսախցիկով առաջին սմարթֆոնն աշխարհում

PanARMENIAN.Net - Չինական Huawei ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին երեք տեսախցիկով սմարթֆոնը: Այս մասին գրում է Birdinfight կայքը:

Տեսախցիկը մշակվել է գերմանական Leica լուսանկարչական սարքեր արտադրող ընկերության հետ համատեղ: Այն ունի 40 մեգապիքսել հնրավորություն:

Սմարթֆոնը կկոչվի P20: Դրա ստեղծողները կարծում են, որ այն կդառնա շուկայում բարձր պահանջարկ ունեցող նման արտադրանքներից մեկը տեսանկարահանող լայն հնարավորությունների շնորհիվ:

Սմարթֆոնի այլ գործառույթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել: Նախատեսվում է, որ Huawei-ին կներկայացնի այն հանրությանը մարտի 27-ին Փարիզում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---