ՖԻՖԱ ԱԱ ոսկե գավաթը Կոկա-Կոլան Երևանում կցուցադրի փետրվարի 7-ին 6 փետրվարի 2018 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Երևանում առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը: 2006-ից ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ յուրաքանչյուր Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին գավաթի միջազգային շրջագայություն է կազմակերպում։ 2018-ին Գավաթը կայցելի 50 երկիր, որից 24-ում այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չի եղել: Երևանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի մասնակիցները Գավաթը տեսնելու և կազմակերպիչներին շրջագայության վերաբերյալ հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն կունենան: Դրան կհետևի Գավաթի հանրային ցուցադրությունը: Կոկա-Կոլա-ն և ՖԻՖԱ-ն բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են մասնակից դառնալու այս պատմական իրադարձությանը և անձամբ տեսնելու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը: Հանրային ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00-17:00-ն, Ազատության հրապարակում և բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Ի դեպ, Ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները: Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ նախագահը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից: Երևանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության ընթացքին ֆուտբոլասերները կարող են հետևել նաև միջոցառման ինֆորմացիոն գործընկերոջ` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում: Գավաթի շրջագայության լուսանկարները կտեղադրվեն Coca-Cola Երջանկության գործարան ֆեյսբուքյան էջում: ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին՝ Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126.000 կմ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |