Մանուկյանի արձանի նախագծերից ՀՅԴ-ն ամենաշատը հավանել է հրապարակված տարբերակը

Մանուկյանի արձանի նախագծերից ՀՅԴ-ն ամենաշատը հավանել է հրապարակված տարբերակը

PanARMENIAN.Net - Հայ ականավոր գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի համար ներկայացված նախագծերից ամենաշատը ՀՅԴ համար ընդունելի է հրապարակված տարբերակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Ամեն մեկն Արամ Մանուկյանի վերաբերյալ իր պատկերացումներն ունի, և թե ինչ տեսք պիտի ունենա արձանը», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ռուստամյանն ընդգծել է, որ իշխանությունը որևէ ձևով չի միջամտել ու իր տեսակետն արձանի հարցում չի պարտադրել։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ արձանի վրա պատկերված է դրոշ, որը քսվում է հատակին՝ Ռուստամյանն ասել է. «Նախ գետնին չի ընկած, մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, բայց չեն բարուրել՝ պարուրել են, չի կարելի նկարներով եզրակացության գալ», - նշել է Ռուստամյանը՝ ընդգծելով, որ չի հիշում մի արձան, որի շուրջ բոլորը միակարծիք լինեն։

«Այդպիսի հակակրանքով նայել ու հայտարարություններ անել տեղին չէ։ Մեզ չի էլ սազում հենց սկզբից նսեմացնել դա», - եզրափակել է նա:

Երևանի քաղաքապետարանը դեռևս անցած տարի որոշում էր կայացրել՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։

Արամ Մանուկյանի արձանի նախագծի՝ համացանցում հայտնված տարբերակը քննադատություների առիթ էր դարձել։ Որոշ քննադատներ պնդում են, որ արձանի համար հարմար տեղ ընտրված չէ, ոմանք էլ վստահ են, որ արձանի տեսքը չի արտացոլում Արամ Մանուկյանի կերպարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---