SpaceX-ը տիեզերք է արձակել Tesla մեքենայով Falcon Heavy հրթիռը (վիդեո)

SpaceX-ը տիեզերք է արձակել Tesla մեքենայով Falcon Heavy հրթիռը

PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափից արձակել է աշխարհի ամենահզոր Falcon Heavy հրթիռը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը:

Հրթիռի բարեհաջող արձակմամբ ԱՄՆ-ի համար ավիատիեզերական ոլորտում նոր փուլ է սկսվում, նկատում է աղբյուրը: Աշխարհի ամենահզոր հրթիռի միջոցով հնարավոր կլինի բեռներ տեղափոխել տիեզերք:

Falcon Heavy-ի արձակմանը հետևել է մոտ կես միլիոն մարդ:

Հրթիռը կրել է Իլոն Մասկի Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը պետք է մինչև Մարս հասնի: Այս առիթով Մասկին իր թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Շնորհավորում եմ Իլոն Մասկին և SpaceX-ին Falcon Heavy հրթիռի բարեհաջող արձակման առթիվ: Սա NASA-ի ձեռբերումն է՝ իր առևտրային և միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչը փաստում է ամերիկացիների գյուտարար լինելը»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ, SpaceX ընկերության տիեզերք արձակած Zuma գերգաղտնի արբանյակը հունվարի 8-ին չէր հասել ուղեծիր ու ընկել էր օվկիանոսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---