Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձն ի սկզբանե տապալման էր դատապարտված

PanARMENIAN.Net - «Կարծես թե, իրոք Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ կատարվեց: Սակայն այն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ի տարբերություն այն երկրների, որտեղ «գունավոր հեղափոխությունները» հաջողվեցին, Հայաստանում կան գործոններ, որոնք հաշվի չառան այդ անկարգությունների կազմակերպիչները: «Առաջին հերթին, իշխանությունները Հայաստանում վայելում են հասարակության վստահությունը: Դա հաստատեցին նախագահական ընտրությունների արդյունքները: Երկրորդը, հայ հասարակության մեծ մասը ցանկանում է էվոլյուցիոն առաջընթաց զարգացում, որը կար վերջին յոթ տարիներին: Եվ համաձայն չէ, ի տարբերություն որոշ արմատական ընդդիմադիրների, հին էլիտայի ռեվանշին: Իսկ տեղի ունեցածը հենց այն ուժերի ռեվանշի փորձն էր, որոնց ժամանակ Հայաստանը 90-ականներին վերապրեց իր ամենամութ ու ցուրտ տարիները: Ինչպես այդ խոսքերի ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---