Կտրուկ անկումից հետո բիքթոինի փոխարժեքը մի փոքր աճել է

Կտրուկ անկումից հետո բիքթոինի փոխարժեքը մի փոքր աճել է

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքն աճում է $6000-ից ցածր անկումից հետո՝ սակարկվելով $7500 սահմանում: Ըստ Coinmarketcap, Երևանի ժամանակով 10:45-ի տվյալներով բիթքոինն աճել է 18 %-ով՝ հասնելով $7381:

Փետրվարի 6-ին բիքթոինի փոխարժեքը նվազել էր մինչև $5 996: Մեկ օրում կրիպտոարժույթը կորցրել էր իր արժեքի մոտ մեկ քառորդը:

Վերլուծաբանները փոխարժեքի նվազումը կապում են կրիպտոկարգավորումների ոլորտում մեծ պետությունների քաղաքականության հետ: Օրինակ, բիթքոինն էժանացել է այն բանից հետո, երբ Սեուլը հայտարարեց վիրտուալ արժույթով առևտուրն ամբողջովին արգելելու մտադրության մասին: Դեռ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հարավային Կորեան մտադիր է փակել կրիպտոարժույթային բորսաները՝ սահմանափակելու համար սպեկուլյացիան շուկայում:Հնդկաստանը մտադիր է ապօրինի համարել թվային արժույթները: Չինաստանը պատրաստվում է արգելել ICO-ն և օտարերկրյա բորսաների գործունեությունը: Կրիպտոարժույթների վաճառքին չեն աջակցում նաև խոշորագույն բանկային խմբերը՝ JPMorgan Chase-ը, Bank of America-ն և Citigroup-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---