Երեւանում կայացած հանրահավաքների ժամանակ ընդդիմությունը օգտագործել է ստի եւ հոգեբանական դիվերսիայի բոլոր միջոցները

PanARMENIAN.Net - Ոչ մի քաղաքական նպատակ չի կարող ազդել Հայաստանի դատական իշխանությունների աշխատանքի վրա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` մեկնաբանելով անկարգությունների համար ձերբակալվածներին ազատ արձակելու Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջը: Աղվան Հովսեփյանի խոսքերով, առաջին նախագահի պահանջները անօրինական են: «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է բանակցել եւ համագործակցել իշխանությունների հետ, ապա նա պետք է դա անի առանց որեւէ պայման ներկայացնելու»,- նկատել է Աղվան Հովսեփյանը:



Գլխավոր դատախազը նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ ձերբակալվածները հրաժարվում են փաստաբանի ծառայությունից: Աղվան Հովսեփյանը հավաստիացրել է, որ ձերբակալվածներն ունեն փաստաբաններ: Նա նաեւ հերքել է երեւանյան անկարգությունների արդյունքում եղած 50 զոհերի մասին լուրերը: «Բոլոր այդ լուրերը հոգեբանական դիվերսիայի արդյունք են, որոնք օգտագործում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Հանրահավաքների ժամանակ ընդդիմությունը օգտագործել է ստի եւ հոգեբանական դիվերսիայի բոլոր միջոցները, եւ դա շարունակվում է նաեւ այսօր»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---