// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ցեղասպանության կազմակերպիչների հրամանների մասին Աքչամի գրքի անգլալեզու տարբերակն է լույս տեսել

Ցեղասպանության կազմակերպիչների հրամանների մասին Աքչամի գրքի անգլալեզու տարբերակն է լույս տեսել

PanARMENIAN.Net - Լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի անգլալեզու տարբերակը: Այս մասին պատմաբանը գրառում է արել Facebook-ի իր հաշվում:

Գրքում ներկայացվում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի և Բեհաեդդին Շաքիրի՝ զանգվածային սպանությունների մասին հրամաններ պարունակող հեռագրերը:

Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում ներկայացվում են հայերին կոտորելու հրամանները:

Աքչամը գրել է, որ ի տարբերություն գրքի թուրքերեն տարբերակի, այս մեկը պարունակում է նաև ժամանակի նահանգապետերից Աբդուլհալիք Նուրիի ստորագրություններով մի շարք փաստաթղթերի նվիրված բաժին:

Գիրքը հնարավոր է գնել Amazon-ում:

 Ուշագրավ
Ըստ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, իրավիճակը Հայաստանում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա
«Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
«Մեր ռուս գործընկերների հետ կառուցողական և բովանդակային երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով»,-ասել է աղբյուրը
Ըստ նրա, բանակացությունները հնարավոր են բացառապես խաղաղ մթնոլորտի պայմաններում