Վրաստանը մտադիր է 2030-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ ներկայացնել

Վրաստանը մտադիր է 2030-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ ներկայացնել

PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր է 2030-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ ներկայացնել՝ դա շատ կարևոր է երկրի համար: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նա նշել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ուղեգրով մարտին Վրաստան կժամանի ՄՕԿ պատվիրակությունը, որը կծանթանա իրավիճակին և երկրում ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացնելու հեռանկարին:

«Մենք կներկայացնենք գործողությունների ծրագիրը, որը քայլ առ քայլ կիրագործվի: Կարծում եմ, մենք պետք է ստանձնենք այդ կարևոր և հավակնոտ ծրագրի կատարումը մինչև մոտավորապես 2030 թվականը»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ ծրագիրը միանգամայն իրատեսական է, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---