ԵԱՀԿ ՄԽ-ն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով բանաձեւի ներկայացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը շոշափվել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը դեմ է հանդել եկել այդ բանաձեւի հարցով քվեարկությանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կտրուկ դեմ են նման բանաձեւին եւ այն անընդունելի են համարում»,- ասել է Բալայանը` հղում անելով Բրայզայի կարծիքին: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է դիվանագիտական ջանքեր ներդնել բանաձեւի հարցով քվեարկությունը թույլ չտալու համար:



Հիշեցնենք, որ Ադրբեջանը փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով է ներկայացրել «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, որում խնդրում է հաստատել իր տարածքային սահմաններն եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած իրավունքը: Բանաձեւի հարցով քվեարկությունը նշանակված է մարտի 14-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---