Ինչպես 31-ամյա ծրագրավորողը դարձավ 2-րդ դասարանի լավագույն աշակերտներից անվանակցի փոխարեն 7 փետրվարի 2018 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Երբեմն միևնույն անունն ու ազգանունն ունեցող մարդիկ փաստաթղթային խնդիրներ են ունենում, 21-րդ դարում ավելի հաճախ խնդիրներ են ունենում էլեկտրոնային հասցեների հետ: Այսպիսի մի զավեշտալի դեպքի մասին էլ պատմում է PanARMENIAN.Net -ը: Հունվարի կեսերին երևանաբնակ 31-ամյա ծրագրավորող Արմենը նկատեց, որ իր էլեկտրոնային փոստի հասցեին նամակ է եկել «ԻմԴպրոց» կրթական ինտերնետ-ռեսուրսից: «ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար: Ըստ ստացված նամակի՝ նա 2-րդ դասարանի աշակերտ Արմենն էր, որին կայքը ստուգողական աշխատանք էր ուղարկել՝ նշելով ուսուցչուհու անունն ու աշխատանքի կատարման ժամանակահատվածը: Պարզ էր, որ ինչ-որ մեկը պատահաբար նրա էլեկտրոնային հասցեով է գրանցվել: Արմենը, իհարկե, այդ հետաքրքիր նամակով կիսվեց Facebook սոցիալական ցանցում՝ նշելով գրառման մեջ նաև «ԻմԴպրոցը», սակայն ռեսուրսից որևէ արձագանք չստացավ:
«Հիմա ստիպված շաբաթը մեկ ստուգողականներ պիտի գրեմ: Մտածում եմ՝ 21-րդ տեղից հայտնվեմ համադասարանցիների Top 3-ի մեջ»,- կատակեց այդ ժամանակ Արմենը, բայց կատարեց խոստումը, մոտ երկու շաբաթ անց մտնելով դասարանի լավագույն աշակերտների հնգյակի մեջ: Մեզ հետ զրույցում երիտասարդ ծրագրավորողը պատմեց, որ մաթեմատիկայի 1 ստուգողական աշխատանք է կատարել տղայի փոխարեն և մաթեմատիկային ու մայրենի լեզվին վերաբերող տասնյակից ավելի թեստեր լրացրել, ինչից էլ կուտակվել են միավորները: «Սպասել եմ, որպեսզի համոզվեմ, որ այդ երեխան հաստատ չի անում ստուգողականը, նոր ես եմ արել: Չնայած նա չի էլ կարող անել, որովհետև իմ e-mail-ով է գրանցված, չի կարող մուտք գործել համակարգ: Արված թեստերի միավորները գումարվել են ստուգողականի միավորներին, ու բարձրացել եմ 5-րդ հորիզոնական»,- պարզաբանեց Արմենը: Նրա խոսքով՝ լրացրել է նաև ծրագրավորման թեստեր, բայց դրանք բարձր դասարանների առաջադրանքներ են, ուստի չեն գումարվել այն միավորներին, որոնցով հնարավոր է տեղ զբաղեցնել համադասարանցիների Top-ում:
«5-րդ հորիզոնականից վերև գտնվող աշակերտները բավականին բարձր միավորներ ունեն, պիտի մոտ 50-100 թեստ անեմ, որ նրանց հասնեմ, բայց չեմ ուզում անել, որ վնաս չտամ մնացածին»,- պատմեց Արմենը, հավելելով, որ կշարունակի միայն ստուգողականները, քանի որ դրանք վերջնաժամկետ ունեն, և եթե չարվեն, երեխան կարող է զրկվել միավորներից: Երեխայի ազգանունը, ինչպես նաև բնակության վայրն ու դպրոցը չեն նշվում նրան չվնասելու նկատառումներով: Ինչևէ, ինչ-որ տեղ ոմն փոքրիկ Արմենի բախտը բերել է. նա ազատվել է մաթեմատիկայի ստուգողականների ծանր բեռից: Տեսնես՝ ի՞նչ է մտածում նրա ուսուցիչը: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |