Նախարար. Թթվասերի հարցով ՍԱՊԾ-ն օրերս հայտարարություն կտարածի

Նախարար. Թթվասերի հարցով ՍԱՊԾ-ն օրերս  հայտարարություն կտարածի

PanARMENIAN.Net - Հայկական որոշ ընկերությունների արտադրած թթվասերի մեջ առողջության համար վտանգավոր տարրերի առկայության վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացնում և մինչև փետրվարի երկրորդ կես համապատասխան հայտարարություն կտարածի: Այս մասին ԱԺ լսումների ընթացքում հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի այն դիտարկմանը, թե սննդամթերքի վերահսկողությամբ պետական լիազոր մարմնի փոխարեն ԶԼՄ-ներն են զբաղվում, նախարարը պատասխանել է, որ ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում ամենօրյա վերահսկողության իրականացնել:

Ավելի վաղ, «Հետք» պարբերականը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել հայկական շուկայում լայն պահանջարկ ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---