Թանկյանի նախաձեռնությանը հազարավոր հայտեր են ներկայացվել. Ընտրվել է լավագույն 100-ը

Թանկյանի նախաձեռնությանը հազարավոր հայտեր են ներկայացվել. Ընտրվել է լավագույն 100-ը

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի «7 նոտա» նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել աշխարհում՝ հազարավոր դիմումներ են ստացվել տասնյակ երկրներից: System of a Down-ի երաժիշտը ներկայացրել է 7NotesExperiment.com կայքը՝ թվային բաց հարթակ, որտեղ տեղ են գտել 60 երկրից ստացված տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ։ Իրարից լիովին տարբերվող այս ստեղծագործությունները մեկ ընդհանրություն ունեն. դրանք բոլորը սկսվում են միևնույն 7 նոտայով։

2017-ի հոկտեմբերին System of a Down-ի երաժիշտը, Creative Armenia-ի հետ համատեղ, մարտահրավեր նետեց երաժիշտներին ողջ աշխարհով մեկ՝ ստեղծելու մեղեդիներ, որոնք կսկսվեն Սերժ Թանկյանի առաջարկած 7 նոտայով։

Իբրև «մշակութային փորձ»՝ թվային այս նոր հարթակն իրենից ներկայացնում է Սերժ Թանկյանի մարտահրավերի վերջին փուլը։ Հազարավոր դիմումներից 500-ն է տեղ գտել կայքում, որոնցից առանձնացվել է լավագույն 100-ը։ Այս 100-ից միայն մեկն է ստանալու 5.000 դոլար մրցանակը, որը կհանձնվի ավելի ուշ՝ փետրվարին։

Ժյուրիի անդամներն են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը և հայտնի ռոք աստղ ու հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---