// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թուրքիայի ԶՈւ-ն Աֆրինում դպրոց է ռմբակոծել

Թուրքիայի ԶՈւ-ն Աֆրինում դպրոց է ռմբակոծել

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսային Աֆրինում դպրոց են ռմբակոծել: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Սիրիայում քրդական ուժերն ու երկրի պետական լրատվամիջոցները:

Թուրքական աղբյուրները հերքում են այս տեղկատվությունը:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) խոսնակ Նուրի Մահմուդի փոխանցմամբ, թուրքական բանակն ու Սիրիայում նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակը» թիրախավորել են Մայդանքի գյուղի դպրոցը. տուժածներ չկան:

Նուրի Մահմուդի խոսքով, խոցվել է նաև Աֆրինի ջրամատակարարման համակարգը:

Հունվարին Թուրքիան քրդերի դեմ գործողություն էր սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքական բանակը գնդակոծել էր սահմանային Աֆրին քաղաքը, որը վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը: Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը