Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit-ից

Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit-ից

PanARMENIAN.Net - Ամերիկահայ միլիոնատեր, սոցիալական նորությունների հայտնի Reddit համացանցային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ այլևս ամենօրյա գործունեությամբ չի զբաղվի ընկերությունում: Նա գործունեություն կծավալի վենչուրային Initialized Capital ընկերությունում:

Օհանյանը, սակայն, կպահպանի տեղը Reddit ընկերության խորհրդում: Նա հայտարարել է, որ 2005-ին հիմնված ընկերությունը 2017-ին 200 մլն դոլար եկամուտ է ունեցել և գնահատվում է 1,8 մլրդ դոլար՝ հավելելով, որ լավ ձեռքերում է թողնում ընկերությունն ի դեմս համահիմնադիր Սթիվ Հաֆմանի, գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ Օհանյանի, որոշում կայացնելիս նա հաշվի է առել մի շարք անձնական և մասնագիտական հանգամանքներ, այդ թվում ամուսնությունը թենիսի աստղ Սերենա Ուիլյամսի հետ և նրանց դստեր՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի ծնվելը:

Ընկերությունը հայտնի է ներդրումային ծրագրերով, այդ թվում թվային արժույթների փոխանակման Coinbase և Instacart առցանց ծառայություններում իր ներդրումներով:

Օհանյանից բացի Initialized Capital-ի համահիմնադիրն է Հարրի Թանը:

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---