ԼՂ հարցով բանակցությունները կշարունակվեն Ադրբեջանում ընտրություններից հետո

ԼՂ հարցով բանակցությունները կշարունակվեն Ադրբեջանում ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցությունները Ադրբեջանում նախագահական ընտրություններից և Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին, որի ընթացքում քննարկվել են Կրակովում ՀՀ և ԱՀ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքները:

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը, որտեղ շարունակվել են 2017-ի դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը կոչ էր արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---