ԶԼՄ-ներ. Թուրքիան օգտագործում է ԻՊ գրոհայիններին քրդերի դեմ պայքարի համար 8 փետրվարի 2018 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան օգտագործում է «Իսլամական պետության» (ԻՊ) նախկին գրոհայիններին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ պայքարի համար: Այդ մասին ասել է ԻՊ նախկին գրոհայիններից մեկը: «Աֆրինում YPG-ի դեմ կռվողների մեծ մասը ԻՊ-ից է»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Ըստ պարբերականի զրուցակցի, թաքցնելու համար այդ փաստն Անկարան «քողարկվում է» նրանով, թե իր կողմից կռվում են Սիրիայի ազատ բանակի գրոհայինները, որոնց սատարում է միջազգային կոալիցիան: Ինչպես նշում է թերթը, թուրքական բանակի ղեկավարությունը չի խրախուսում մահապարտ ահաբեկիչների և ականապատ մեքենաների մարտավարությունը, որն ավելի ընդունելի է ծայրահեղականների համար, որովհետև դա «չափազանց ակնհայտ կդարձներ ԻՊ գործակցությունը Թուրքիայի հետ»: Թուրքիերի կողմից Աֆրինում կռվող ԻՊ գրոհայինների հստակ քանակը չի նշվում: Ըստ պարբերականի, քրդերի դեմ գործողությանը մասնակցում է 6.000 թուրք զինվորական և 10.000 Սիրիայի ազատ բանակի մարտիկ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |