Մոսկվա-Գյումրի չվերթը կատարող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում![]() 8 փետրվարի 2018 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա-Գյումրի չվերթը կատարող «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում կարգը խանգարած ուղևորի պատճառով: «Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել ապակառուցողական վարքագծով ուղևորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմի անդամներին, չի ենթարկվել հրամանատարի հրահանգներին, ոչ ադեկվատ է պահել իրեն և այդ ամենից զատ նաև ծխել է»,-ասել են ավիաընկերության ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին: Խոսքը DP855 չվերթի մասին է: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ անկարգապահ ուղևորից կգանձվեն հարկադիր վայրէջքի պատճառով ավիաընկերության կրած բոլոր ծախսերը: ![]() ![]() Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է Փոխվարչապետ Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես «ատելության միջադեպ» Ըստ հոդվածագրի, տարածաշրջանը միաժամանակ բարդ ու ոգեշնչող պատմություն ունի, իսկ հարուստ խոհարարական ժառանգությունն օգնում է շատ բան հասկանալ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |