«Ռոստելեկոմը» կարող է հեռանալ Հայաստանից

«Ռոստելեկոմը» կարող է հեռանալ Հայաստանից

PanARMENIAN.Net - Ռուսական հեռահաղորդակցային «Ռոստելեկոմ» ընկերությունը կարող է վաճառել Հայաստանում գործող դուստր ձեռնարկությունը: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Միխայիլ Օսեևսկին:

«Մենք խնդիր չենք դնում այդ բիզնեսը վաճառելու: Սակայն, ինչպես վկայում է այլ գլոբալ խաղացողների փորձը, այդպիսի գործակցության արդյունավետությունը միշտ չէ, որ արդարացված է: Ամեն դեպքում տարբեր են օրենսդրությունները, այլ է հաճախորդների բազան, պրոդուկտները: Ուստի մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը Հայաստանում: Այդ թվում վաճառքի միջոցով»,-ասել է Օսեևսկին, գրում է RNS-ը:

Ռոստելեկոմ Հայաստանը («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, ապրանքանիշ՝ «Ռոստելեկոմ», «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) 2012թ․ դեկտեմբերի 18-ից մատուցում է լայնաշերտ ինտերնետի, Սմարթ IP հեռուստատեսության և որակյալ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։ Ռոստելեկոմի օպտիկամանրաթելային մալուխը և նրա միջոցով մատուցվող որակյալ և նորարական ծառայությունները հասանելի դարձան Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքների բնակիչների համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---