Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը

Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 5-ը ձերբակալել է ուկրաինական «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Գործարարին ձերբակալել են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովայի վրա հղումով:

Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի կամ հանցավոր խմբի կազմում խարդախության համար: Ներկայացված մեղադրանքների էությունը դեռ հայտնի չէ:

«Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիան գործում է 1995-ից Դոնեցկում, և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պողպատի արտադրության խոշորագույն ընկերություններից է: Տարեկան ընկերությունն արտադրում է մոտ 10 մլն պողպատ և աշխարհի 40 խոշորագույն մետալուրգիական ընկերություններից է:

2016-ի սկսզբին Մկրտչյանը հայտարարեց, որ այլևս չի կարող ֆինանսավորել «Կուբան» ֆուտբոլի ակումբի սահմանափակ միջոցների պատճառով: Կրասնոդարի երկրամասի նահանգապետի հանդիպմանը նա խնդրել էր անհատույց ընդունել ակումբի բաժնետմոսերը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---