// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ոռոգելի հողերն անարդյունավետ օգտագործող սեփականատերերը կարող են զրկվել դրանցից

Ոռոգելի հողերն անարդյունավետ օգտագործող սեփականատերերը կարող են զրկվել դրանցից

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի փետրվարի 8-ի նիստում հանձնարարել է պատասխանատվության միջոցներ կիրառելուև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման մեխանիզմներ մշակել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի այն հողամասերի սեփականատերերի նկատմամբ, որոնք չեն օգտագործվում արդյունավետորեն: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է: Արարատյան դաշտավայրում կա նման մոտ 24.000 հա ոռոգելի հողատարածք»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով, գործող օրենսդրությունը նման սեփականատերերին անգործության համար պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման գործիքակազմ չի առաձարկում:

Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ:

Հայաստանում գյուղատնտեսական հողերը կազմում են, ընդհանուր առմամբ, 156.623 հա՝ այդ թվում վարելահողեր՝ 25.160 հա, պտղատու այգիներ՝ 5210 հա, խաղողի այգիներ՝ 4311 հա, խոտհարքներ՝ 2688 հա, արոտավայրերը՝ 78.074 հա:

 Ուշագրավ
Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ
Խոշոր եղջերավոր կենդանիների թիվը7,8%-ով
Ընդհանուր վարկերի ծավալն կազմել է 2,374 տրլն
6 տարում $138 մլն-ի եկամուտ կարող է ապահովվել