Մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները չեն հանդիպելու

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցային գործընթացը շարունակվելու է սովորական հունով, սակայն մենք դեռեւս որեւէ առաջարկություն չենք ստացել հանդիպման մասին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադբեջանի սահմանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ՊԲ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծին լարվածության սրման պատճառով երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարների միջեւ բանակցությունների ակտիվացում առաջիկայում չի սպասվում: «Մենք գտնում ենք, որ ճգնաժամ-դիտարկումն անհրաժեշտ է շատ արագ անցկացնել միջադեպի իրական պատճառները պարզելու համար»,- ասել է Բալայանը:



Հիշեցնենք, որ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ գրոհային խումբը հարձակում է գործել ԼՂՀ ՊՆ առաջնային գծի հենակետերից մեկի վրա ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում եւ ժամանակավոր հաջողության է հասել, սակայն պատասխան գործողությունների արդյունքում խումբը ետ է մղվել` կրելով էական կորուստներ: ԼՂՀ ԱԳՆ-ն պահանջել է ժգնաժամ-դիտարկում անցկացնել Լեւոնարխ գյուղի հատվածում, սակայն այն հետաձգվել է ադրբեջանական կողմի մեղքով:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---