ՌԴ գիտական մեծ հայտնագործությունների ցանկում 2 հայ գիտնականի բացահայտում կա

ՌԴ գիտական մեծ հայտնագործությունների ցանկում 2 հայ գիտնականի բացահայտում կա

PanARMENIAN.Net - Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմել է ռուսաստանցի ժամանակակից գիտնականների մեծ հայտնագործությունների 10-յակը, որոնք ցնցել են աշխարհը: Ցանկում 2 հայազգի գիտնական կա՝ Յուրի Հովհաննիսյանը և Սերգեյ Վարդանյանը:

Փետրվարի 8-ին Ռուսաստանում նշում են գիտության օրը:

Յուրի Հովհաննիսյանը հայտնի ֆիզիկոս է, ՌԳԱ ակադեմիկոս: Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: Սա այն եզակի դեպքերից է, երբ տարրը կոչվում է գիտնականի պատվին նրա կյանքի օրոք:

Սերգեյ Վարդանյանը հայտնի է մամոնտի գենոմի վերծանման աշխատանքներով: Աշխարհագրագետ Սերգեյ Վարդանյանը 1993-ին Վրանգելի կղզում հայտնաբերել է մամոնտի ոսկրեր և ռադիոածխածնային հետազոտության արդյունքում պարզել է, որ դրանք ընդամնեը մի քանի հազար տարեկան են: Երկիր մոլորակի վերջին, գաճաճ մամոնտների մասին Վարդանյանի ու նրա գործընկերների հոդվածը 1993-ին հրապարակվել է Nature ամսագրում, և նրա հայտնագործության մասին իմացել է ամբողջ աշխարհը: Վրանգելի կղզու մամոնտների գենոմը վերծանվել է 2015-ին: Սերգեյ Վարդանյանն ու նրա ռուս և արտասահմանցի գործընկերները շարունակում են վերծանման աշխատանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---