ԶԼՄ. ԱՄՆ ավիահարվածից Սիրիայի կառավարամետ ուժերի 100 զինվոր է զոհվել

ԶԼՄ. ԱՄՆ ավիահարվածից Սիրիայի կառավարամետ ուժերի 100 զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիան ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարամետ ուժերին: Մոտ 100 մարտիկ է զոհվել:

Գրոհն, ըստ կոալիցիայի, պատասխան է եղել Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) կենտրոնակայանի վրա «չհրահրված» հարձակմանը, որտեղ այդ ժամանակ ամերիկացի զինվորականներ են եղել:

«Պաշտպանելու համար կոալիցիոն և գործընկերային ուժերին՝ կոալիցիան հարված է հասցրել գրոհող ուժերին, հետ մղելու համար ԻՊ դեմ պայքարին մասնակցող գործընկերների դեմ ագրեսիայի ակտը»,-ասվում է կոալիցիայի պաշտոնական կայքում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ABC հեռուստաալիքի, որը հղում է անում ամերիկացի պաշտոնյայի վրա, չհրապարակելով նրա անունը, կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մոտ 100 մարդ է սպանվել: Հեռուստաալիքի զրուցակիցը հայտարարել է, որ գրոհը SDF կենտրոնակայանի վրա լավ համակարգված էր, որին մասնակցել են տանկեր և հրետանի:

Պաշտոնական Դամասկոսը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Պենտագոնը ստուգում է պնդումների հավաստիությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որԹուրքիան օգտագործում է «Իսլամական պետության» (ԻՊ) նախկին գրոհայիններին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ պայքարի համար: Այդ մասին ասել է ԻՊ նախկին գրոհայիններից մեկը: «Աֆրինում YPG-ի դեմ կռվողների մեծ մասը ԻՊ-ից է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---