Instagram-ի Stories-ում այլոց ֆոտոներով կիսվելու հնարավորություն կարող է հայտնվել (վիդեո)

Instagram-ի Stories-ում այլոց ֆոտոներով կիսվելու հնարավորություն կարող է հայտնվել

PanARMENIAN.Net - Instagram ֆոտոծառայության թիմն օգտատերերի սահմանափակ շրջանակում փորձարկում է մի նոր հնարավորություն Stories-ի համար: Օգտատերերը կկարողանան իրենց Story-ում կիսվել այլոց հրապարակումներով:

Դա թույլ կտա, օրինակ, մեկնաբանություններ ավելացնել կամ սեփական սթիքերները մեմին, հայտնի մարդու գրառմանը կամ ուղղակի վերահրապարակել ընկերոջ լուսանկարը: Սեփական բովանդակությունը հնարավոր կլինի պաշտպանել՝ անջատելով Story-ում գրառման վերահրապարակման գործառույթը կարգաբերումների միջոցով, գրում է Ferra.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Instagram-ը նոր ռեժիմ է գործարկել Stories-ում: Այժմ կարելի է ընտրել 4 տառատեսակներիցմեկը՝ ժամանակակիցը, նեոնայինը, «մուգը» և գրամեքենայի ոճովը, և տեքստ հավաքել: Հաղորդագրությունը կարելի է տեղադրել լուսավորվող գունավոր ֆոնի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---