Հայաստանի ՍԴ-ն մերժել է նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին հայցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 8-ին մերժել է նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին հայցերը: Ըստ ՍԴ որոշման, նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի հրապարակած տվյալների մասին որոշումը անփոփոխ է մնացել: Բացի այդ, ընտրական խախտումների վերաբերյալ ՍԴ ներկայացված բոլոր նյութերը պետք է փոխանցվեն Հայաստանի Գլխավոր դատախազություն:



Նշենք, որ ՍԴ-ն մեկ վարույթում էր դիտարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի հայցերը նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին: ՍԴ-ն հայցերի դիտարկմանն անցել է մարտի 4-ին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---