Խոակին Ֆենիքսը կարող է կատարել Ջոքերի դերը DC նոր ֆիլմում

Խոակին Ֆենիքսը կարող է կատարել Ջոքերի դերը DC նոր ֆիլմում

PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսը կարող է կատարել չարագործ Ջոքերի դերը DC աշխարհի նոր ֆիլմում: Նա արդեն բանակցում է Warner Bros.-ի հետ:

Դեռևս անվանում չունեցող ֆիլմի ռեժիսորը Թոդ Ֆիլիփսն է, նա պնդում է, որ Ֆենիքսն այդ դերի գլխավոր հավակնորդն է, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Բեմադրիչը հանդիպել է դերասանի հետ 2017-ի վերջում և սպասել է, թե երբ հունի մեջ կընկնեն ստուդիայի հետ բանակցությունները: Ըստ փորձագետների, Ջարեդ Լետոն, որը կատարել է Ջոքերի դերը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, նախկինի պես կմնա DC աշխարհում, իսկ Ֆենիքսի մասնակցությունը չի անդրադառնա Լետոյի աշխատանքի վրա այդ դերում ապագայում նկարահանվելիք ֆիլմերում:

Լետոյից առաջ Ջոքերի կերպարն էկրանին մարմնավորել են Հիթ Լեջերը, Ջեկ Նիքոլսոնը և Սեսար Ռոմերոն (հակառակ հաջորդականությամբ):

Խոակին Ֆենիքսը հայտնի է դարձել Կոմմոդի դերով «Գլադիատորը» ֆիլմում: Նա նաև հայտնի է «Նշանները», «Ռուանդա» հյուրանոցը», «Խորհրդավոր անտառը», «Նա» ևա այլ ֆիլմերում իր դերերով: «Վարպետը» ֆիլմում դերի համար Ֆրեդդի Կուելլան ներկայացվել էր «Օսկարի»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---