// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է աջ ղեկով մեքենաների մասին օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ  ընդունել է աջ ղեկով մեքենաների մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է աջ ղեկով ավտոմեքենաների մասին նախագիծը:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 34:

Ավելի վաղ, կառավարությունը հաստատել էր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծում նշվում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարելի կլինի շահագործել։ Սակայն կարգելվի դրանց վերահաշվարկումն, այսինքն, փաստացի, կսահմանափակվի վաճառելու հնարավորությունը։ Որոշման հիմնավորման մեջ՝ առանց ժամկետի հստակեցման, ասվում է, որ ապագայում կարգելվի նաև արդեն ներմուծված մեքենաների շահագործումը։

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

 Ուշագրավ
«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել
Վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
«Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ»,-ասվում է նրա հայտարարության մեջ