Facebook-ը փորձարկում է մեկնաբանությունների դեմ բողոքի կոճակը

Facebook-ը փորձարկում է մեկնաբանությունների դեմ բողոքի կոճակը

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը փորձարկում է մեկնաբանությունների դեմ բողոքի կոճակը՝ վիրավորանքների, ապատեղեկատվության և թեմայից դուրս քննարկումների դեմ պայքարելու նպատակով:

Կոճակը կոչվում է Downvote («դեմ քվեարկել»), սակայն չի աշխատում որպես dislike: Նոր կոճակի սեղմումով մեկնաբանության հավանությունների քանակը չի պակասի, կառաջարկվի հայտնել սոցցանցի մոդերատորներին վիրավորանքի, ապատեղեկատվության մասին: Բացի այդ, արդյունքում մեկնաբանությունը չի երևա այն անձի համար, որը սեղմել է կոճակը: Downvote-ի քանակի հաշվառումը չի հրապարակվում, գրում է TJ-ն The Verge-ի վրա հղումով:

Ոմանք սկսել են կասկածել, որ Facebook-ը մտադիր է մեկնաբանությունների կառավարման մեխանիզմ ներմուծել Reddit-ի օրինակով: Ընկերությունում ասել են, թե դեռևս ուղղակի «ցանկանում են հետադարձ կապ ապահովել» և հնրավարություն տալ օգտատերերին հայտնել կասկածելի մեկնաբանությունների մասին:

Գործառույթը փորձարկվում է դեռևս միայն ԱՄՆ-ում, օգտատերերի սահմանափակ շրջանակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---