// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մեղադրող կողմը Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում

Մեղադրող կողմը Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում

PanARMENIAN.Net - Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ամբողջությամբ ապացուցված համարելով նրա մեղքը։ Այս մասին գրում է «Ազատությունը»:

Մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ մետաղյա մոտ չորս տասնյակ ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։

Մեղադրողը պնդել է նաև Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը, որ նա զինված խումբ և ենթախմբեր է ստեղծել՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2016 թվականի մայիսին ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ։ Դատախազը հայտարարել է, թե մասնավորապես ծրագրված է եղել գրավել Նորքի հեռուստաաշտարակը և Նուբարաշենում տեղակայված զորամասեր։

Սեֆիլյանի համար որպես մեղմացուցիչ հանգամանք պետական մեղադրողը վկայակոչել է խնամքին անչափահաս որդի ունենալը և Ղարաբաղյան պատերազմում «ակտիվ մասնակցությունը»։

Մեղադրողը միջնորդել է Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4.5, Սասունիկ Կիրակոսյանին՝ 4.5, Գալուստ Գրիգորյանին՝ 3, Ներսես Պողոսյանին՝ 4, Հրայր Թոփչյանին՝ 3 տարվա ազատազրկման։

Դատախազը ապացուցված է համարել նաև Հովհաննես Պետրոսյանի մեղքը, ով միակն էր, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք էր տվել։ Պետրոսյանի համար Հակոբ Ենոքյանը պահանջել է 2 տարվա ազատազրկում:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

 Ուշագրավ
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
«Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ»,-ասվում է նրա հայտարարության մեջ
Միայն ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն Երևանում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա
Ապրիլի 24-ի ավելի քան 800 հայ մտավորական