Արմեն Սարգսյան. ԵԼՔ-ի հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ

Արմեն Սարգսյան. ԵԼՔ-ի հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը գոհ է ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից։ Այդ մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Հարցեր ուղղեցինք իրար, քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ։ Ես իմ կողմից բավարարված եմ զգում, որովհետև շատ բաց զրույց էր, և ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չէ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Սարգսյանը հավելել է, որ խոսել են նաև հետագա նոր հանդիպումների մասին։

«Ես հստակ գիտեմ, որ մինչև իմ այստեղ գալը ԵԼՔ-ը հայտարարել է, որ իմ դեմ է քվեարկելու։ Ես իհարկե հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշախատելու։ Ընդհակառակը, իրենք ընդդիմախոս կառույց են, արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես որ նայում եմ առաջ՝ իրենց հետ շարունակելու աշխատանքը»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Ավելի վաղ ԵԼՔ-ի անդամները հայտարարել էին, թե Սարգսյանի հետ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը և խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Նա նաև խոստացել է որ եթե ընտրվի ՀՀ նախագահ, լրագրողները լինելու են իր լավագույն բարեկամները՝ նույնիսկ եթե իրեն ամենասուր հարցերն ուղղեն։

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---