// IP Marketing video - START// IP Marketing video - END

2018-ին ՀՀ-ն այլ երկրներից $74 մլն-ի դրամաշնորհ է նախատեսում ստանալ

2018-ին ՀՀ-ն այլ երկրներից $74 մլն-ի դրամաշնորհ է նախատեսում ստանալ

PanARMENIAN.Net - 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը նախատեսում է այլ երկրներից և միջազգային կազմակերպություններից ստանալ ընդհանուր առմամբ 35,8 մլրդ դրամի կամ $74 մլն-ի դրամաշնորհ:

Այս ցուցանիշը 4,8 մլրդ-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ կազմելով պետական բյուջեի եկամուտների 3%-ը:

Ինչպես 2016 և 2017 թվականներին, 2018-ին ևս Հայաստանի ամենամեծ դոնորները շարունակում են մնալ Եվրամիության կազմակերպությունները: Ընդ որում, ԵՄ կազմակերպությունները միակն են, որոնք Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում տրամադրում են բյուջեի աջակցման ընդհանուր բնույթի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք հասնում են 6,5 մլրդ դրամի:

Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, Հայկական ատոմակայանի օգտագործման ժամկետները երկարացնելու համար նախատեսվում է ստանալ 6,3 մլրդ դրամ:

Այսպիսով, 2017 թվականի համեմատ, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը կմեծանա 4,7 մլրդ-ով:

ԵՄ հարևանության Ներդրումային ծրագրի աջակցության շրջանակներում երևանյան մետրոպոլիտենի վերակառուցման դրամաշնորհային երկրորդ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,58 մլրդ դրամ: Նույն ծրագրի աջակցության շրջանակներում Երևանի ջրամատակարարման բարելավման դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,43 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ
Խոշոր եղջերավոր կենդանիների թիվը7,8%-ով
Ընդհանուր վարկերի ծավալն կազմել է 2,374 տրլն
6 տարում $138 մլն-ի եկամուտ կարող է ապահովվել