// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սարգսյան. Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին

Սարգսյան. Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա:

«Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ից», - ասել է Սարգսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և Հայաստանում մշտապես բնակվող անձը:

«Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, և ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի», - նշել է Արմեն Սարգսյանը:

Սարգսյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է նա Eurasia House-ի 2014թ. ռեգիստրում գրանցված որպես Բրիտանիայի քաղաքացի: Նա մասնավորապես նշել է, որ Eurasia House-ն իր հիմնադրած կազմակերպությունն է, որը հիմնվել է 2000-ականների սկզբին, իսկ դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր և կոչվում էր Eurasia Center, որը տասնյակ, հարյուրից ավելի հայ երիտասարդների կրթություն է տվել Բրիտանիայում և այլ վայրերում:

«2010-ի շրջանակներում այդ կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը տարբեր պատճառներով: Իսկ թե «ինչպես է փաստաթղթերում մնացել, այդ ռեգիստրում ինչու եմ 2014 թվականին գրանցված որպես բրիտանացի», ապա եթե ուրիշ ընկերություններ նայեք, Դավոսը եթե նայեք, կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք կարծո՞ւմ եք, որ Բրիտանիայում եթե ինչ-որ մեկը հրաժարվեց, ամեն տեղերից իր անունը հանո՞ւմ են», - ասել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը:

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

Ընթերցեք նաև.Արմեն Սարգսյան. ԵԼՔ-ի հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ

 Ուշագրավ
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել