ԱՄՆ օրենսդիր. Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է

ԱՄՆ օրենսդիր.  Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» կալիֆորնիացի կոնգրեսկան Թեդ Լուն առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։

Թուրքական Olay.com.tr լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով, գրում է Ermenihaber-ը:

Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիջում գտնվող ամերիկացի զինվորներին:

Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու․ «Հեյ, տես, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»:

Նիստը նախագահող Իլեանա Ռոս-Լեյտինենը և կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն ևս քննադատել են Աֆրինի գործողությունները՝ բնութագրելով դրանք որպես բռնություն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի և արաբների նկատմամբ։

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն, անդրադառնալով երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, հայտարարել է, որ Թուրքիան թիրախավորելու է բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը՝ նույնիսկ ամերիկացիներին:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---