// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մխիթարյան. Վենգերը Մոուրինյոյից բարյացակամ է

Մխիթարյան. Վենգերը Մոուրինյոյից բարյացակամ է

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ՄՅՈւ-ից տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», համեմատել է ակումբների մարզիչներ Ժոզե Մոուրինյոյին և Արսեն Վենգերին:

Ըստ Մխիթարյանի, «հրետանավորների» մարզիչն ավելի բարյացակամ վերաբերմունք ունի ֆուտբոլիստների հանդեպ, հայտնում է SFR Sport-ը:

«Վենգերի փիլիսոփայությունը լավ ֆուտբոլ խաղալն է, խաղում հաղթելն ու դրանից հաճույք ստանալը: Մոուրինյոն շատ էր պահանջում ֆուտբոլիստներից, ես կասեի, որ նա կոշտ վերաբերմունքով մարզիչ է, շատ դժվար էր: Արսեն Վենգերն ավելի բարյացակամ է: Նա հասկանում է ֆուտբոլիստներին, կարող է մտնել նրանց դրության մեջ: Սա է տարբերությունը»,-ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։

 Ուշագրավ
Աշխարհի ուժեղագույն հավաքականների տասնյակը գլխավորում է Գերմանիան
Նա հավելել է, որ տեղափոխվել է «Արսենալ», քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շահագրգռված էր դրանում
Մխիթարյանը վնասվածք է ստացել ԲԿՄԱ է հետ ապրիլի 5-ի խաղում
Վարդան Մինասյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել