ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը կքննարկվի մարտին

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը կքննարկվի մարտին

PanARMENIAN.Net - Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Չեմ հիշում այնպիսի միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ այս հարցը բարձրացրած չլինենք: Մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսվարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն», - ասել է նախարարը, նշելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, քննարկել են այդ հարցերը:

«Հայաստանի համար կարևորվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունենալ ԱՄՆ-ի հետ, եթե մենք ցանկանում ենք ընդլայնել մեր տնտեսական կապերը»,- ասել է Արամյանը, տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում իր գործընկերն արդեն առաջին դրական արձագանքը տվել է:

Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ նախարարության աշխատակիցներին կհանձնարարի վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Հայաստանի և ԱՄՆ-ի ﬕջև առևտրի և ներդրուﬓերի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար:

ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---