ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ![]() 12 փետրվարի 2018 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Փհենյանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությունից վերադառնալիս: ԱՄՆ-ն ու դաշնակիցները չեն դադարի պահանջել ռեժիմը գլխավորող Կիմ Չեն Ինից ակնհայտ միջոցներ ձեռնարկել ապամիջուկայնացման ուղղությամբ, գրում է Deutsche Welle-ն The Washington Post-ի վրա հղումով: Սակայն, չհրաժարվելով ճնշումից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է խոսել Փհենյանի հետ: «Ճնշումը կպահպանվի, քանի դեռ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել, որոնք ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ապամիջուկայնացմանն ուղղված կարևոր քայլեր կհամարեն», -ասել է Փենսը: Նա հայտնել է նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ պայմանավորվածության մասին, որի համաձայն Փհենյանի դեմ գործող պատժամիջոցները չեն կարող մեղմացվել միայն այն ապտճառով, որ նա պատրաստ է երկխոսության: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է այցելել Փհենյան: Այդ մասին Սեուլում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է հարավկորեական հանրապետության նախագահի ներկայացուցիչը: Հյուսիսային Կորեայի 22 անդամ ունեցող պատվիրակությունը փետրվարի 9-ին ժամանել էր Հարավային Կորեա՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովի նախագահ Կիմ Յոն Նամը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |