Դեսպան. Իրանը կգործարկի երկաթգիծը, եթե ՀՀ-ն ներդրող ներկայացնի

Դեսպան. Իրանը կգործարկի երկաթգիծը, եթե ՀՀ-ն ներդրող ներկայացնի

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է Հայաստանի հետ երկաթգիծ գործարկել, եթե Հայաստանը ներդրող ներկայացնի: «Առավոտի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նրա խոսքով, երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ են համատեղ ներդրումներ:

«Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»,- ասել է դեսպանը:

Սաջադիի խոսքով, առաջիկայում Իրանից պատվիրակություն է այցելելու Հայաստան, որը փորձելու է վերջնական տեսք տալ երկաթգծի ծրագրին: Անդրադառնալով Հայաստան-Իրան էներգետիկ ոլորտի գործակցությանը, դեսպանն ասաց, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին:

«Այս հարցը քննարկվում է ներկայում: Հուսամ՝ առաջընթաց կլինի: եթե ՀՀ-ն փոքր ինչ աշխուժանա էներգետիկ ոլորտում, մեծ քայլեր կձեռնարկվեն», - ասել է դեպանը:

Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել: 2016-ին Իրանը Հայաստանին 365 մլն խմ գազ է մատակարարել:

Այժմ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում: Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Համիդրեզա Արաքինն էլ հայտնել էր, որ նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Էլեկտրացանցի շահագործումով մատակարարվող էլեկտրաէներգիայի չափը կհասնի 1.200 մՎտ-ի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---