ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը տղամարդկանցից ցածր է 5%-ով

ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը տղամարդկանցից ցածր է 5%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 5%-ով: Ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի տվյալների համաձայն ՝ եկամուտների մասով տարբերությունն ավելի մեծ է՝ 40%:

Գործատուների 82%-ը և ինքնազբաղվածների 56%-ը տղամարդիկ են: Հայաստանի աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 54,3% է, որը զգալիորեն ցածր է, քան տղամարդկանցը՝ 72,6%:

Կանանց ներկայացվածությունը նախարարների կաբինետի կազմում 7% է, փոխնախարարների թվում կանայք 6,2% են կազմում, մարզպետների՝ 0%, համայնքների ղեկավարների թվում՝ 2,1%, ավագանու անդամների կազմում՝ 9,7%, որից Երևանի ավագանու կազմում՝ 15,4%: Ազգային ժողովի կազմում կին պատգամավորներն ընդամենը 18% են կազմում:

Տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության 2015թ. արդյունքներով գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27,8%-ն են գլխավորում կանայք, ընդ որում, այդ տնտեսություններն իրենց մեկ շնչին ընկնող եկամուտներով գրեթե կրկնակի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին:

Գյուղատնտեսության ոլորտում զբաղված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների 18%-ը կամ զբաղվածների 35%-ը, որոնց թվում կանայք կազմում են 54%, ինչը նրանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից, ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում նրանք զրկված են սոցիալական երաշխիքներից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---