Պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում 31 թուրք զինվոր է սպանվել

Պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում  31 թուրք զինվոր է սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի 31 զինծառայող է սպանվել սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Haber Turk-ի փոխանցմամբ, այն մասին հաղորդում է Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը:

Վիրավորների թիվը հասել է 143-ի: Միայն փետրվարի 10-11-ը քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում թուրքական կողմը կորցրել է 13 զինծառայող, ևս 11-ը զինծառայող վիրավորվել է:

Քրդական կողմի պնդմամբ, սակայն, թուրքական կողմին պատճառված մարդկային կորուստները շատ ավելի մեծ են: Թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով Աֆրինում զոհվել են մոտ 150 խաղաղ բնակիչներ:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---