«Երկիր ծիրանին» կդիմի իրավապահներին՝ Ավագանու անդամին ՀՀԿ-ականների հասցրած վնասվածքի համար

«Երկիր ծիրանին» կդիմի իրավապահներին՝ Ավագանու անդամին ՀՀԿ-ականների հասցրած վնասվածքի համար

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հաղորդում կտա ոստիկանություն՝ ավագանու փետրվարի 13-ի նիստում խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների կողմից վնասվածք հասցնելու դեպքի առնչությամբ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Մենք պետք է բողոքենք, որ Մարինա Խաչատրյանին նման վնասվածք են հասցրել, ձեռքը վնասել են», - ասել է Փոստանջյանը:

Նա տեղյակ չէր, թե նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ իրենց դեմ ոստիկանությանը բողոք ներկայացվել է, թե՝ ոչ:

Քաղաքապետարան են եկել մեծ թվով ոստիկաններ, որոնց հրավիրել են հասարակական կարգի խախտման փաստի առնչությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:

Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։

«Երկիր Ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---